Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում ներդրումները կավելացնի մինչեւ 300 միլիոն դոլար

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում ներդրումները կավելացնի մինչեւ 300 միլիոն դոլար։ Այս մասին հայտարարել է Եվրասիական ԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը՝ Ալմաթայում ընթացող եվրասիական ԶԼՄ-ների կոնգրեսի ժամանակ։ Ըստ Բելյանինովի, ներկայումս Եվրասիական ԶԲ-ի ներդրումները Հայաստանում կազմում է 60 միլիոն դոլար եւ առաջիկայում կավելացվի եւս 230 միլիոն դոլար, ինչը ներդրումների վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի մասնակցությունը ԵԱԶԲ-ում կազմում է 100 հազար դոլար։

«Մենք աշխատում ենք հայկական բանկերի միջոցով՝ փոքր եւ միջին ձեռներեցության ֆինանսավորման ուղղությամբ, եւ ներկայումս նոր նախագծեր ենք պատրաստել, որոնցից առաջինը Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումների կատարումն է»,- ասել է ԵԱԶԲ ղեկավարը։ Հաջորդ փուլում ներդրումներ կկատարվեն ագրարային ոլորտի խոշորագույն խաղացողներից «Սպայկայում», իսկ հետո նախատեսվում են իրականացվել ներդրումներ Ucom-ում։

Մեկնաբանություն
X