ԲՀԿ ներկայացուցչի դիրքորոշումը ԱԺ-ն լուծարելու մասին

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբ հարցազրույցդ ներկայացվում է կտրտված, խոսքդ տարընկալումների տեղիք է տալիս, և ստացվում է, որ դու ասել ես մի բան, բայց մարդիկ հասկանում են մեկ այլ բան...

ԱԺ լուծարման թեմայով իմ անձնական (ոչ իբրև քաղաքական ուժի ներկայացուցչի) կարծիքը հետևյալն է՝ Այսօր ԱԺ-ն լուծարելու որևէ իրավական նախադրյալ գոյություն չունի, չկան դրա սահմանադրական հիմքերը (վարչապետ չընտրվելը կամ Կառավարության ծրագիրը չհաստատվելը)…

Ինչ վերաբերում է ինքնալուծարմանը, ապա նման կարգ կամ եղանակ օրենսդրությամբ նախատեսված չէ... Եթե դա ակնկալվում է սահմանել սահմանադրական փոփոխություններով, ապա այն հնարավոր է հանրաքվեի կամ ԱԺ 70 պատգամավորների թվով…

Ժողովուրդն ընտրությունների միջոցով ձևավորել է Ազգային ժողովը, ժողովուրդն էլ իրավունք ունի ընտրությունների միջոցով փոխել Ազգային ժողովի կազմը...:

Հա, մի բան էլ. երբ ասվում է ժողովուրդ, բնավ չպետք է հասկանալ միայն հրապարակում հավաքված մարդկանց: Դրանով մենք անտեսում ենք մեր բնակչության առնվազն 10 անգամ ավելի մյուս մասին, ինչի իրավունքը որևէ մեկը չունի...»։

Մեկնաբանություն
X