«Հրապարակ»․ Նշանակում՝ ուշագրավ ենթատեքստով

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում քննարկվելու է Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածությունը։ Նախկին անդամ Արկադի Խաչատրյանի ժամկետը լրացել է, նա նշանակվել է ԿԲ նախագահի խորհրդական։ Խորհրդի նոր անդամի թեկնածուն ԿԲ Դիլիջանի դպրոցի տնօրենն է՝ Մարտին Գալստյանը, ում ԿԲ-ում արդեն շնորհավորում են առաջխաղացման կապակցությամբ։

Այս նշանակումն ուշագրավ ենթատեքստ ունի։ Բացի այն, որ Գալստյանը Հարվարդում կրթություն ստացած հմուտ մասնագետ է, նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է՝ հայտնի ընդդիմադիր եւ «լեւոնական»։ Բայց առավել ուշագրավ է, որ այս թեկնածությունն առաջադրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։ Նախկին կարգը, երբ ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, փոխվել է, այժմ խորհրդի անդամներին նշանակում է ԱԺ-ն՝ ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով։ Տեղեկությունները հաստատեցին ե՛ւ ԿԲ-ից, ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից։

Մեկնաբանություն
X