Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ:

  2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության նախարարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը»,-ասված է որոշման մեջ:

Մեկնաբանություն
X