Իրավունք

Լյովա Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության։

Տեղեկությունը ՀՔԾ-ից մեզ հետ զրույցում չմեկնաբանեցին՝ նշելով, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել։

Նշենք, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լյովա Երանոսյանը ազատվել էր աշխատանքից։

Հիշեցնենք նաեւ, որ Երանոսյանի անվան հետ բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր են կապված։ 2017 թվականի մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել փոխոստիկանապետի եղբոր ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջեւ։ Հրապարակված տեսանյութերից երեւում էր, որ միջադեպին մասնակցել է նաև Լեւոն Երանոսյանը։ Աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել նաեւ հեղափոխության օրերին, երբ Երանոսյանը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին սպառնում է եւ հայհոյում։ Վերջինս էլ ջրի շշով հարվածում է նրան։

Մեկնաբանություն
X