Իդլիբի մասին Թրամփի հայտարարությունը Մոսկվայում տարակուսանքով են ընդունել

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում տարակուսանքով են ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սիրիական Իդլիբի առնչությամբ արված հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ իր թվիթերյան էջում գրառում կատարելով, որ եթե Իդլիբում սկսվի արյունահեղություն, ապա Միացյալ Նահանգներն ու ողջ աշխարհը շատ կզայրանան։

«Եվ ինչ, Թրամփի այս հայտարարությունից հետո «Ջըբհատ ան-Նուսրայի» եւ մնացյալ, այսպես ասած, «չափավորականների» համար երկրորդ շնչառություն է բացվելո՞ւ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զախարովան` պարզաբանելով, որ Թրամփի այդ հայտարարությունը գրոհայինները կարող են ընկալել որպես քաջալերանք։

Մեկնաբանություն
X