«Մերժված» դիվանագետը վերադարձավ դիվանագիտություն

2008 թվականին «պատժված» դիվանագետներից մեկը՝ Արմեն Բայբուրդյանը, որը ստորագրել էր Դեսպանների ուղերձը եւ ազատվել աշխատանքից, նշանակվեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։

Նա 1993-1995 թթ. -ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդականն է եղել, ապա՝ մշտական ներկայացուցչի տեղակալ։

1995-1997 թթ. - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։

1997-2000 թթ. - Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։

2000-2004 թթ. - Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Համատեղության կարգով նշանակվել է նաև Ինդոնեզիայում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

2004-2008 թթ. - Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Ներկայումս ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ փորձագետ է, ինչպես նաև ՄԱԶԾ փորձագետ։

Մեկնաբանություն
X