Միաբեւեռ աշխարհի կործանմամբ Միացյալ Նահանգներում խորապես անհանգստացած են

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսենը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է՝ կապված այն հանգամանքի հետ, որ Ամերիկայի ստեղծած միաբեւեռ աշխարհի վրա կախվել է քայքայման վտանգը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Ջորջ Վաշինգտոնի համալսարանում ելույթ ունենալով՝ Նիլսենը ասել է, որ ողջ աշխարհում հիմա նկատվում է իշխանության վակուումի երեւույթը, որը լցնում են հանցագործները, ահաբեկիչների եւ թշնամական պետությունները, որոնց միակ նպատակը ամերիկյան կենսաձեւի խաթարումն է, քաոսի տարածումը, բռնությունն ու անկայունությունը։

«Ամերիկյան միաբեւեռ աշխարհը կործանման վտանգի տակ է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ արտաքին այնպիսի հակառակորդներ, ինչպիսիք են՝ Չինաստանը, Իրանը, Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան, ամեն բան անում են, որպեսզի հասնեն իրենց նպատակին։

Մեկնաբանություն
X