Քաղաքականություն

100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացվեն 500 դրամով․ վարչապետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրեց եկամտահարկի առաջարկություններ։ Նախ վարչապետն առաջարկեց հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ:

«Երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում դե ֆակտո 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացվեն 500 դրամով, իսկ 150 հազարից ավելի ստացողներինը՝ 750 դրամով։ Սա, կարծում եմ, այնքան էլ լավ արդյունք չէ, ու այն արդյունքը չէ, որին մենք ձգտում ենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ըստ էության, կարևոր արձանագրում է, բայց այդ քաղաքացիների մի զգալի մասի համար՝ 199 հազար մարդու, ովքեր ստանում են, ասենք, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, վերջերս կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությամբ արդեն վերադարձվել է 2500 դրամ, նրանց ամսական եկամտի մեջ՝ 100 հազար ստացողների դեպքում՝ 2500 դրամ ավելացել է, իսկ 150-ից ավելի ստացողների պարագայում՝ 3750 դրամ արդեն ավելացել է։

Մեկնաբանություն
X