Ռուսաստանցիները Թայվան կարող են այցելել առանց վիզայի

Թայվանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ռուսական քաղաքացիություն ունեցող անձինք կարող են Թայվան այցելել առանց վիզայի, եթե նրանք Թայվանում կգտնվեն ոչ ավել, քան 2 շաբաթ։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, նոր կարգը ուժի մեջ է մտնում այսօրվանից, եւ արտոնությունը տարածվում է զբոսաշրջիկների, գործարարների, միջազգային նախագծերի մասնակիցների, ինչպես նաեւ ընտանեկան հարցերով մեկնողների վրա։ Նոր կարգը ժամանակավոր է եւ կտեւի մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 31-ը։

Մեկնաբանություն
X