Ուկրաինացի խորհրդարանականը կիսվել է Ղրիմում իր անցկացրած հանգստի տպավորություններում

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Եվգենի Բալիցկին հայտարարել է, որ հանգստի է մեկնել Ղրիմ եւ այդ ընթացքում էլ հասկացել է, թե ինչու թերակղզին անջատվեց Ուկրաինայից եւ միացավ Ռուսաստանին։

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Բալիցկին ասել է հետեւյալը․ «Արձակուրդիս մի մասը Ղրիմում անցկացնելու ժամանակ, ես շփվեցի շատ ուկրաինացիների հետ։ Իրավիճակը միանշանակ չէ։ Կան մարդիկ, ովքեր չեն ուզում հետդարձ եւ խոսում են եւ բանդերականության մասին, եւ Օդեսայի դեպքերի եւ պետական հեղաշրջում։ Ինչ էլ ասենք, մարդիկ իրենց կարծիքն ունեն եւ արտահայտվում են։ Ու մենք չենք կարողանում նրանց հակառակն համոզել։ Ուկրաինան հենց դա պետք է հասկանա՝ ինչ է արել, որ մարդիկ որոշեցին միանալ Ռուսաստանին։ Դա հասկանալուց հետո արդեն կարելի կլինի սրբագրել արվածը եւ մարդկանց հույս տալ հետդարձի»։

Մեկնաբանություն
X