Թոնի Քրոոսին դուր չի գալիս անհատական հնչեղ մրցանակները

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոոսը վստահ է, որ «Աթլետիկոյի» խաղացող Գրիզմանը վաստակել էր «Ոսկե գնդակի» եռյակում լինելու։ «Իհարկե, ես կարծում եմ, որ Գրիզմանը վաստակել է իրավունք, որպեսզի լինի այն եռյակի մեջ, ովքեր հավակնում են «Ոսկե գնդակին»։ Նա հաղթել է Եվրոպայի Լիգայում եւ այս տարվա Մունդիալում։ Նա իրոք արժանի է։ Բայց նաեւ ասեմ, որ առհասարակ իմ սրտով չեն այդ անհատական մրցանակները։ Ֆուտբոլը թիմային մարզաձեւ է»,- ասել է Կրոոսը AS-ի հետ զրույցում։ Նշենք, որ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում են հայտնվել՝ Քրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը եւ Մուհամմեդ Սալահը։

Մեկնաբանություն
X