ԱԺ-ն միաձայն ընդունեց ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծը

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծն Ազգային ժողովն ընդունեց միաձայն: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգմավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Վարման կարգով խոսեց «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ դիմելով արդարադատության փոխնախարարին, հորդորեց ոչ թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մասնագիտական վերլուծություններ ներկայացվեն, այլ նախագիծը մինչ ԱԺ գալը պատշաճ մասնագիտական վերլուծության ենթարկվի:

Մեկնաբանություն
X