Բա ինչո՞ւ իրեն բաց թողեցին․ պահանջում էին Քոչարյանի կալանավորումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի առջև բազմամարդ էր, տարբեր խմբեր տարբեր պահանջներով եկել էին կառավարություն՝ ակնկալելով, որ վարչապետը իրենց հետ կհանդիպի և անձամբ կպատասխանի իրենց հարցերին։

Ներկայացված պաստառներից մեկն էլ պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի անհապաղ կալանավորումը։ Պաստառը պարզած քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց վարչապետ փաշինյանը պետք է զբաղվի Քոչարյանի հարցերով, և որպես հրամանատար հրաման տա, որպեսզի Քոչարյանին կալանավորեն։

Մեկնաբանություն
X