Սերժ Սարգսյանի եղբորորդին միջազգային հետախուզման մեջ է․ Օսիպյան

Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Նարեկ Սարգսյանի հետախուզման մեջ գտնվելու հարցին:

Ոստիկանապետը նաեւ կոչ արեց համբերատար սպասել, քանի որ սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն է պահանջում, եւ ժամանակատար աշխատանք է: «Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա»,- ասաց Օսիպյանը:

Մեկնաբանություն
X