Ռուսաստանում խստացնում են բանկային հաշիվների կալանքի կարգը

Ռուսական իշխանությունները որոշել են խստացնել բանկային հաշիվների կալանման կարգը։ Այս մասին հայտնում է «Известия» պարբերականը։ Խստացման համար հիմք են ծառայել բանկային ոլորտը վերահսկող մարմինների մոտ ունեցած կասկածները՝ անօրինական մեխանիզմների հետ կապված, որոնցով աշխատում են որոշ դրամատներ։

Բանն այն է, որ բանկերը կարող են կամայական մեկնաբանությամբ արգելափակել բարեխիղճ հաճախորդների հաշիվները՝ դրանցում անօրինական գործառնություններ կասկածելով, այն դեպքում, երբ պետք է մեկնաբանությունները լինեն հստակ եւ օրենքով կարգավորված։ Նոր կարգը էապես սահմանափակում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների հնարավորությունները։

Մեկնաբանություն
X