Լուկաշենկոն բերքահավաք է կազմակերպել նախագահական նստավայրի հողամասում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է նախագահական նստավայրի տարածքում գտնվող հողամասի բերքահավաքին։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 1,5 հեկտար հողամասիվ հավաքվել է 60 տոննա կարտոֆիլ, իսկ 1,6 հեկտար ձմերուկ ցանված հատվածից՝ 42 տոննա ձմերուկ, ինչը բավական լավ բերք է։

Նշվում է, որ ամառային սեզոնի ջերմ եղանակը ավելի համեղ ու հյութալի է դարձրել ձմերուկները, ինչում համոզվել է Լուկաշենկոն՝ իր օգնականների հետ հենց դաշտում համտեսելով այն։

Մեկնաբանություն
X