Ավազակային հարձակում Լոռու մարզում

2018թ. սեպտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00 -ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում հարձակվել են քաղաքացու վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փայտերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին և հափշտակել վերջինիս պատկանող ոսկյա շղթան, ոսկյա մատանին և 5.000 ՀՀ դրամը:

Դեպքի առթիվ 2018 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:

Առաջադրված մեղադրանքում կասկածյալներն իրենց մեղավոր են ճանաչել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են հափշտակված իրերը, դեպքի վայրի զննության ժամանակ մանրամասն նկարագրվել է ավազակային հարձակում կատարելու տեղը և հանգամանքները, կատարվել են առերես հարցաքննություններ մեղադրյալների միջև:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություն
X