Ակնկալում ենք լուրջ եւ անկեղծ խոսակցություն․ Յուրի Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը անդրադարձել է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանը։

«Բազմաթիվ հարցեր կան կուտակված ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից։ Եւ մենք ակնկալում ենք լուրջ եւ անկեղծ խոսակցություն բոլոր հարցերի հետ կապված, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ գործակցությանը, այնպես էլ համատեղ աշխատանքին ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յուրի Ուշակովը, ինչպես փոխանցում է Rusarminfo լրատվական կայքը։

Մեկնաբանություն
X