Թրամփը պահանջել է բացահայտել Սպիտակ տան գաղտնի աղբյուրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է The New York Times պարբերականից բացահայտել Սպիտակ տանն ունեցած գաղտնի աղբյուրին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Եթե այդ վախկոտ անանունը իրոք գոյություն ունի, ապա New York Times-ը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով պետք է անհապաղ բացահայտի նրա անունը կառավարությանը»,- գրել է նախագահ Թրամփը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը անդրադարձել էր Թրամփին հակադարձելու՝ Սպիտակ տան պաշտոնյաների նախաձեռնությանը, որի մասին հրապարակում էր արել The New York Times-ը՝ խորհուրդ տալով հրապարակման հեղինակ անանուն սյունակագրին, ով իբրեւ թե հանդիսանում է Սպիտակ տան աշխատակից, հեռանալ զբաղեցրած պաշտոնից։

Մեկնաբանություն
X