Կասկածյալներ կարող են լինել ռուսաստանցիների 1/3-ը․ Վիկտորյա Սկրիպալ

Նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի զարմուհի Վիկտորյա Սկրիպալը հայտարարել է, որ ամեն 3-րդ ռուսաստանցին արտաքնապես նմանություն ունի այն մարդկանց, որոնց լուսանկարները հրապարակել է Սքոթլանդ Յարդը՝ նրանց ներկայացնելով որպես հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման մեջ հիմնական կասկածյալների։ Այս մասին հայտնում է «Известия» պարբերականը։

«Բեղավոր տղամարդու նման արտաքին ունի ամեն երրորդը Ռուսաստանում։ Հիմա բոլորն են բեղ-մորուք պահում։ Լուսանկարները հրապարակեցին ,սակայն միանգամից էլ ասացին՝ անունները կեղծված են»,- հավելել է Վիկտորյա Սկրիպալը։ Նա նաեւ ասել է, որ լուսանկարներին վստահելու կարիք չկա, քանի որ այդ գործով «մեկ անգամ չէ, որ մեզ խաբել են»։ Նշենք, որ Սքոթլանդ Յարդը հրապարակել է ոմն Ալեքսանդր Պետրովի եւ Ռուսլան Բոշիրովի լուսանկարները՝ նրանց մեղադրելով նախկին հատուկ գործակալի եւ նրա դստեր թունավորման փորձի մեջ։

Մեկնաբանություն
X