«Էխո Մոսկվին» անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին

Վլադիմիր Պուտինը վախենում է Քոչարյանի ճակատագրից։ Սա առաջին դեպքն է, որքան որ հիշում եմ, երբ նախկին ԽՍՀՄ հանրապետությունում նախագահը կալանավորվի դատարանի որոշումով։ Այս մասին հայտարարել է «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ռադիոեթերի ժամանակ։

«Սա առաջին դեպքն է, որքան հիշում եմ, որ ԽՍՀՄ նախկին հանրապետության ղեկավարը, իսկ կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանը, կալանավորվել է։ Եվ ակնհայտ է, որ դա բերել է նյարդային արձագանքի ու տրամադրության։ Ասես հայելում իրենց են տեսնում, կոպիտ ասած։ Շատ կարեւոր է, որ Հայաստանը, այն գործի քննության շրջանակներում, հիշեցնեմ, որ խոսքը 2008-ին խաղաղ ցուցարարներին գնդակահարելու մասին է, որի հետեւանքով մի քանի մարդ զոհվեց, մեղադրանք է առաջադրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով այն ժամանակ ղեկավարում էր Երեւանի կայազորը։ Հետաքրքիր էր ռուսական արձագանքը։ Պարզապես ասացին, դուք կկորցնեք այդ պաշտոնը։ Ինչի՞ մասին է խոսքը, հարգելիներս, այդ պաշտոնն անցնում է երկրից երկիր ըստ քվոտայի եւ Հայաստանի գործն է, թե ում է առաջադրում որպես գլխավոր քարտուղար։ Այսինքն գործ ունենք ուղիղ շանտաժի հետ։ Հայաստանն իհարկե նոր թեկնածու կառաջադրի, սակայն Ռուսաստանը դրան վերաբերվում է վատ, քանի որ նախադեպ է ստեղծվում նախագահի եւ գլխավոր քարտուղարի կալանավորման, որի թեկնածությունը համաձայնեցվել էր Ռուսաստանի հետ»։

Մեկնաբանություն
X