Շվեդիայում չեն աջակցում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը

Շվեդիայի պառլամենտի պատգամավորների մեծ մասը չեն աջակցում «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությանը։ Այս մասին հայտնում է Sveriges Radio-ն։ Համաձայն հրապարակման, ռադիոկայանը պառլամենտականների շրջանում, ովքեր ամենատարբեր քաղաքական խմբակցությունների անդամներ են, հարցում է անցկացրել եւ ստացել նման պատկեր։ Մեծամասնությունը արտահայտվել է ծրագրի արգելափակման օգտին։

Հիմնական խնդիրը, որը մեջբերել են շվեդ պառլամենտականները՝ ի պաշտպանություն իրենց դիրքորոշման, եղել է այն, որ նրանք համարել են, որ առկա են բնապահպանական սպառնալիքներ եւ բացի այդ, այդ նախագիծը ԵՄ-ն կդարձնի ավելի կախված արդյունահանվող գազից։ Ստոկհոլմում նաեւ ասել են, որ պատրաստ են աջակցել Եվրահանձնաժողովին՝ կապված օրենսդրական այնպիսի փոփոխությունների հարցում, որը իրավունք կտա արգելել գազամուղի շինարարությունը։

Մեկնաբանություն
X