Լավ է, որ ՀՔԾ-ի ձեռը Քոչարյանի «պասպորտն է ընկել»

Ռոբերտ Քոչարյանը ոտ ու ձեռով ՀՔԾ-ի ձեռքին էր։ Գյուղավարի բռներ, ոտ ու ձեռը կապեր ու ասեր՝ դե գնա տեսնեմ՝ որտեղ ես գնում։ Ես գյուղավարի եմ ասում, դուք** օրենքի տառին համապատասխան հասկացեք**։

Բաց է թողել ու թե՝ «պասպորտդ չեմ տալու»։ Էն «չամադանի անեկդոտի նման»։ Մարդամեկի ասում են՝ չամադանդ գողացան, վազի՝ հասի։ Ասում է՝ տանում են տանեն, մեկ է՝ բանալին մոտս է։ Հիմա ՀՔԾ- ի պետն է։ Քոչարյանին տարան, ինքն ասում է՝ «պասպորտը ձեռիս է»։ Փանոսի պատմություն եմ հիշում․

«Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։

Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»․․․

Դե հիմա մեր ՀՔԾ-ի ձեռը Քոչարյանի «պասպորտն է ընկել», լավ է գոնե «պասպորտն է ընկել»։ Թե չէ որ շորերն ընկնեին․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X