Ի վերջո ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա․ Փաշինյանը՝ Մուկուչյանին

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր ու որպես ընդդիմադիր Ազգային ժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին «պատին էր սեղմում»․

«Ասեք ո՞րն է վարչական ռեսուրսի չարաշահումը: Վարչական ռեսուրսի չարաշահումը կատվին է նման, որ ոնց գցում ես պտտվում և ոտքերի վրա կանգնում է, կամ էլ ձեր խոսքից հիշեցի Սովետական միության մի հատ շատ հայտնի ասացվածք: Երբ, որ Սովետական միության կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Սովետական Միությունում սեքս չկա: Հիմա, ձեր ասածով ստացվում է, որ ՀՀ-ում վարչական ռեսուրսի չարաշահում չկա, ընտրակաշառք չկա»։

Տիգրան Մուկուչյանը վրդովվում էր, իսկ ընդդիմադիր պատգամավորը, հերթ չտալով, շարունակում էր․

․․․ «Ի վերջո ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա, նկատի ունեմ՝ ընտրակաշառքը եւ վարչական ռեսուրսի չարաշահումը: Եթե հայտարարում եք, որ չկա, մենք դա կընդունենք որպես ի գիտություն»։

Հիմա Նիկոլ Փաշինյանը վարչապետ է և Երևանի ավագանու ընտրություններն էլի «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հուսով եմ այս ընտրություների ժամանակ նույն հարցը էլի կտա Մուկուչյանին՝ Ի վերջո ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա․․․

Մուկուչյանն այս անգամ ոչ թե կվրդովվի, այլ իհարկե կա-ին նման լա՜յն կժպտա․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X