Լոնդոնը Սոլսբերիի թունավորման միջադեպը պատրաստվում է քննարկել ՄԱԿ ԱԽ-ում

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարըն Պիրսը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը կխնդրի ՄԱԿ ԱԽ-ին իր հաջորդ նիստի օրակարգում ներառել Սոլսբերիի հարցը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Դեսպան Պիրսի խոսքերի համաձայն, Մեծ Բրիտանիան մտադիր է իրազեկել ՄԱԿ ԱԽ-ին Սոլսբերիի հետաքննության մասին։ Նշենք, որ բրիտանական կողմը մեղադրանք է նախապատրաստել երկու ռուսաստանցիների հանդեպ, որոնք կապ ունեն հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման։

Մեկնաբանություն
X