Ռուսական ԱԳՆ-ն պահանջել է Սկրիպալների գործով հետախուզվող ռուսաստանցիների անձնական տվյալները

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջել է Մոսկվայում անգլիական դեսպան Լորի Բրիսթոուից տրամադրել այն երկու ռուսաստանցիների մատնահետքերը, որոնք ըստ բրիտանական կողմի պնդումների, համարվում են կասկածյալներ հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման գործում։

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Զախարովան նաեւ ասել է, որ բրիտանական վիզա ստանալու համար, համաձայն օրենսդրության ՌԴ քաղաքացիները պարտավոր են տրամադրել մատնահետքեր, սակայն Բրիսթոուն ասել է, որ Լոնդոնը որեւէ նյութ չի տրամադրի։ «Լոնդոնը մերժել է որեւէ անձնական տվյալների տրամադրումը այն անձանց, որոնք համարվում են, ըստ Լոնդոնի տեսակետի ՌԴ քաղաքացիներ եւ կասկածվում են Սկրիպալների թունավորման մեջ»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ այսօր Լոնդոնը երկու ռուսաստանցիների մեղադրել է Սոլսբերիում Սկրիպալների թունավորման մեջ։

Մեկնաբանություն
X