Պարագվայը Իսրայելում իր դեսպանատունը կրկին տեղափոխել է Թել-Ավիվ

Պարագվայի ԱԳ նախարար Լուիս Կաստիլյոնին հայտարարել է, որ իր երկիրը Իսրայելում ունեցած իր դեսպանատունը կրկին տեղափոխում է Թել-Ավիվ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Նրա խոսքերով, Պարագվայը որոշում է կայացրել կասեցնել Իսրայելում ունեցած իր դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ եւ անհապաղ դեսպանատունը վերադարձնում է Թել-Ավիվ։ Նշենք, որ այս տարվա մայիսին Պարագվայն առաջինն էր, որ ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք եւ որոշեց այդ երկրում ունեցած իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Մեկնաբանություն
X