Քաղաքական ուժերից ոչ մեկը 50+1 քվե չի ստանա

Քաղաքագետ Խաչիկ Գալստյանը Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկում է բավականաչափ մրցակցային։ «Ես ենթադրում եմ, որ այս ընտրությունները կունենան որոշակի ընթացակարգեր՝ անորոշ արդյունքով։ Սպասվում է թեժ մրցապայքար։ Շատերը կանխատեսում են ֆավորիտ ուժի հաղթանակը, ես մի քիչ վերապահումով եմ մոտենում այդ կանխատեսումներին։ Ենթադրում եմ, որ քաղաքական ուժերից ոչ մեկը 50+1 քվե այս ընտրություններում չի ստանա»,- ասաց քաղաքագետը։ Հարցին, թե ընտրությունները կանցնե՞ն ազատ ու արդար, Խաչիկ Գալստյանն արձագանքեց․ «Ամեն դեպքում կան նախադրյալներ, որ ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար։ Նոր իշխանություն է, նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի այս ընտրությունները տարբերվեն նախորդներից։ Այլապես՝ ողջ հեղափոխության տրամաբանությունը հօդս կցնդի»։

Հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքերից ելնելով է կանխատեսում քաղաքագետը, որ իշխանական ուժը չի ստանա քվեների մեծամասնությունը։ «Երեւանը բարդ քաղաք է, ընտրողը բավականաչափ բարդ է։ Ընտրողի տրամադրությունների վրա մեկ բառը, մեկ ստորակետը, մեկ հայտարարությունը կարող են որոշիչ նշանակություն ունենալ։ Երեւանցին միատարր չէ, բարդ եւ քմահաճ ընտրող է, նրա հետ պետք է զգույշ աշխատել»,- իր կարծիքը ներկայացրեց Խաչիկ Գալստյանը։

Մեկնաբանություն
X