Անմեղ արյան վրա կգայթեն մեղավորները

Հայաստանի Գրողների միության պաշտոնական կայքում՝ www.wua.am, լրահոսի բաժնում, ի թիվս այլ լուրերի, կարդում ենք․ «ՀՔԾ ֊ում` Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը հույս է տալիս մարտի 1֊ի արյունահեղության մեղավորների լրիվ պատկերը վերջապես տեսնելու իրենց արժանի տեղում։ Մարտի 1֊ի լիարժեք բացահայտումը ուղիղ ճանապարհ է դեպի հոկտեմբերի 27֊ի ոճրագործության կազմակերպիչների,հովանավորների , դրդողների առայժմ մթով վարագուրված թավուտը։ Այս տարիներին գրողներից ոմանք բազմիցս նշել են` անմեղ արյան վրա կգայթեն մեղավորները, ովքեր անսասան են թվում։ Այս ծանր […]"։ Լուրը, ավելի ճիշտ՝ լուրի նախաբանը, թվագրված է 27․07․2018թ․։

Հենց այդ օրը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով (այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելը) առաջադրված մեղադրանքով ձերբակալվեց, իսկ այնուհետեւ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երբ սեղմում ես կոճակը եւ ցանկանում ծանոթանալ ամբողջական նյութին, հայտնվում է ծանուցումը՝ էջը չի գտնվել։ Իսկ մյուս լուրերի դեպքում կոճակը սեղմելիս կարող են ծանոթանալ նյութին ամբողջությամբ։ Ըստ երեւույթին՝ Գրողների միության ղեկավարությունը խուսափել է իր ամբողջական գնահատականը տալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, այդ իսկ պատճառով էլ կես խոսքից փորձել է հետ կանգնել։ Հիշեցնենք, որ, երբ Գրողների միության նախագահը Հրանտ Մաթեւոսյանն էր, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո նա Գրողների միությունում հանդես եկավ ոճրագործությունը դատապարտող ելույթով։

Մեկնաբանություն
X