Վրաստանը՝ միջնո՞րդ

«Նկատի ունենալով հոյակապ հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, Վրաստանը կարող է երկու երկրների միջեւ միջնորդական ձեւաչափ առաջարկել: Սա մեր տարածաշրջանն է, եւ մենք ինքներս պետք է լուծենք մեր խնդիրները: Թբիլիսին միշտ էլ պատրաստ է ջանքեր ներդնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Պհալաձեն:

Այդ մասին Վրաստանի մայրաքաղաքից տեղեկագրել է haqin.az-ի սեփական թղթակիցը: Ուշագրավ է, որ նման տեսակետ հնչել է Վրաստանի վարչապետի Ադրբեջան կատարած այցից հետո: Հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդություն ստանձնելու մասին վրացական կողմից նման մակարդակի հայտարարություն նախկինում հրապարակային չի տարածվել: Եթե նկատի ունենանք, որ սպասվում է Վրաստանի վարչապետի այցը նաեւ Հայաստան, ապա հնարավոր է ենթադրել, որ պաշտոնական Թբիլիսին, գուցե, մշակում է ինչ-որ միջնորդական քայլեր:

Մեկնաբանություն
X