Թե որ լափում էիք, ուտում էիք, իմ վզին ինչո՞ւ փաթաթեցիք, ինձ ուղարկեցիք բանտ(Տեսանյութ)

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը 3 տարի անց հայտարարում է՝ 2016 թվականին իր դեմ հարուցված քրեական գործն ու դրան հետևած կալանանավորումը շինծու են, ինքը անմեղ է և որևէ կապ չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Կարճ հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերին, ըստ ԱԱԾ տարածած հայտարարության, «Ուլիս Երևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել էին 1000-ից 3 հազար ԱՄՆ դոլար խաղադրույքներ և, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել էին ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առանձին ֆուտբոլիստների միջև։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի հատկանիշներով՝ արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու հանցակազմով։

«Ուլիս» ակումբի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորվեցին , ձերբակալվեցին նաև մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանն ու «Ուլիս»-ի պաշտպան Հայկ Հունանյանը: Գագիկ Սիմոնյանը իր հրավիրած մամուլի ասուլիսը սկսեց 2015 թվականի դեկտեմբերի 10-ի դեպքերը նկարագրելով, երբ իրեն հրավիրել են ԱԱԾ․

«2015 թվականի դեկտեմբերի 10-ին ինձ հրավիրեցին ԱԱԾ, ինձ ասացին, որ խաղադրույքներ է կատարվել, խաղ ենք առել-ծախել, բնականաբար, ես չիմացա, թե ինչի մասին է խոսքը, իրենց ասացի՝ ի՞նձ ինչի համար եք կանչել, մի խոսքով՝ քննիչները անընդհատ հարցեր էին տալիս։ Ես ուղղակի դռան վրա կարդացի «պետ», բայց չիմացա՝ ինչի պետն էր։ Հենց ներս մտա, էդ պետը ինձ ասաց՝ էս ի՞նչ եք արել, էս ի՞նչ թվերի մասին է խոսքը, էս ի՞նչ եք սարքել հայկական ֆուտբոլը։ Ես իրեն ասացի, որ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Մի 10-15 րոպե այդպես խոսեց ու ասաց, որ բացատրություն վերցնեն, մինչ այդ էլ ասաց՝ «արի մեզ հետ համագործակցի, չես նստի», ես էլի իրենց ասացի, որ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Դեկտեմբերի 24-ին ինձ նորից կանչեցին ԱԱԾ, էլի նույն ձև ես տեղյակ չեմ, թե ինչի մասին ա խոսքը, ես դրա մեջ չկամ, ու ինձ ձերբակալեցին։ Մեղադրանք ներկայացրին, թե իբրև «Ուլիսի» ադիմինիստրատոր Արա Ազարյանը Էդգար Պետրոսյանի մոտ, ով բուքմեյքերական գրասենյակ ունի, խաղադրույքներ է արել, ու այդ փողը կիսել է իմ և մի 2-3 հոգու միջև։ Խոսքը 2015 թվականի նոյեբերի 29-ի «Ուլիս- Արարատ» խաղի մասին է։ Քննիչ Ս․ Ստեփանյանը նայում է դեմքիս, հարցնում եմ՝ Արա Ղազարյա՞նն է ասել, որ նման բան կա, քմծիծաղ տալով պատասխանում է ՝ համել էլ Արայիրկը։ Մի խոսքով՝ ինձ ձերբակալում են և տանում են պահման տեղը։ Հաջորդ օրը տանում են դատարան, իմ պաշտպանը բերում, ցուցմունքները դնում է՝ մոտավորապես 10 հոգու ցուցմունք, տեսնում ենք, որ ոչ մի տեղ իմ անունը չկա։ Նույն Արա Ազարյանին հարց են տալիս, թե ինձ ի՞նչ է տվել, ասում է՝ ոչ մի բան, Գագիկ Սիմոնյանին մի խառնեք այս գործի մեջ։ Ինձ ձերբակալում են ու 6 ամսվա մեջ՝ ոչ մի առերեսում հետս։ Ընդամենը մեկ անգամ բերում են ԱԱԾ, նորից ցուցմունք են վերցնում, ու ես չեմ իմանում, թե 6 ամիս ինչի համար եմ նստած եղել։ Այդ ընթացքում փոխվում է քննիչը, Ստեփանյանին փոխում է Գարեգին Մելիքջանյանը։ Մելիքջանյանը՝ ինքնն էլ գիտի, որ ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, գործը կարում է վրաս, մի հատ էլ ձայնագրություն է դնում՝ 2 հոգու խոսակցություն՝ «բա թե նայի ով՝ ա արել, ում երեսից ես դու էստեղ»։ 2 հոգի էին իրար հետ խոսում, փողային թեմա էր, ես ընդամենը 10 վայրկյան եմ լսել ու ոչ մի բան չեմ հասկացել այդ խոսակցությունից, թե խաղադրո՞ւյք են անում, թե՞ ինչ են անում։ Ես հիմա չեմ ուզում այդ մարդկանց անունները տալ, որովհետև ռեալ փաստ չունեմ»։

Սիմոնյանի խոսքով՝ իրականում խոսքը ավելի մեծ թվերի մասին է, քան ներկայացվում է, դրա համար ՈՒԵՖԱ-ից համապատասխան փաստաթղթեր է պահանջում․ «Մեծ թիվը, որ պետն էր ասում՝ մոտավորապես 2-3 մլն դոլար էր, նույնը ասում էին նաև քննիչները։ Երբ որ իմ երկրորդ փաստաբան Լևոն Բաղդասարյանը գործին ծանոթանում է, դուրս է գալիս ու մեզ ասում է՝ գիտե՞ք, թե ինչ թվերի մասին է խոսքը։ Հիմա ես պահանջում եմ ՈՒԵՖԱ-ի թուղթը, թե ՈՒԵՖԱ-ից ինչ թվի մասին է թուղթ եկել, այնտեղից հաստատ հազար կամ 3 հազար դոլարի համար թուղթ չէր գա, մի խոսքով՝ մեծ թվեր արեցին, փողերը առան, կերան, ինձ ճամփու դրեցին բանտ»։ Սիմոնյանը իր խոսքում ընդգծեց նաև իր կողմից կրած բարոյական վնասները՝ հռետորական հարց ուղղելով՝ դրա համար ինձ ո՞վ է պատասխան տալու․ «Քննինչներից մյուսն էլ ինձ ասում է՝ «Գագո ջան, կամեռա չկա, բան չկա, ինձ հլը ասա՝ էդ ի՞նչ ձևի ես արել»,- ասացի՝ հիվա՞նդ ես, ո՞նց թե ինչ ձևի եմ արել, կյանքս խորտակել գցել եք մի կողմ, հիմա էլ ասում եք՝ թե ի՞նչ ձևի եմ արել։Կալանավայրում նստած եմ, ինձ զանգում, ասում են՝ սաղ անոնսներվ քեզ են ցույց տալիս։ Նայում եմ՝ սաղ ալիքներով ամենաառաջինը ինձ են ցույց տալիս՝ «կալանավորվել է «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գառնիկ Սիմոնյանը»։

Տղաս՝ Նարեկը, այդ ժամանակ 10 տարեկան էր, նա ֆուտբոլով է մարզվում ու նպատակ ունի, որ դառնա ֆուտբոլիստ, դուք պատկերացնո՞ւմ եք իմ տղայի վիճակը, իր ֆուտբոլային շրջապատում իր հորը դավաճան են հանել իր սիրած գործի՝ ֆուտբոլի նկատմամբ, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ես 6 ամիս նստած եմ եղել, 6 ամիս իմ աղջիկը ինձ հետ չի խոսել, լացում էր ու գիտեր, թե ես իրենց թողել գնացել եմ։ Դրա պատասխանը ինձ ո՞վ է տալու։ Թե որ լափում էիք, ուտում էիք, իմ վզին ինչո՞ւ փաթաթեցիք, ինձ ուղարկեցիք բանտ»։

Գործով մյուս մեղադրյալների վերաբերյալ էլ Սիմոնյանը հետևյալ բնորոշումը տվեց․ «Հայկ Հունանյանը՝ թիմի պաշտպանը, Արա Նազարյանը՝ ադմինիստրատոը, Առուշանյանը, անունը չեմ էլ ուզում հիշել։ Իրենք արել են, բայց իրենք էդքան չկային, որ նման մեծ թվերի հետ գործ ունենային, խլվլալով արել են, մի հազար, 2 հազար դոլար կամ 10 -20 հազար դոլոր, բայց էնտեղ մեծ թվերի մասին է խոսքը։ Նշենք, որ Սիմոնյանի մեղավորությունը ապացուցող դատարանի ուժի մեջ մտած վճիռ չկա, դատական պրոցեսները ընթացքի մեջ են և, ըստ Սիմոնյանի, անընդհատ հետաձգվում են։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X