Նիկոլ Փաշինյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ նշանակելու մասին:

Վարչապետի որոշմամբ՝ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակվել Վաչագան Ներսիսյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վաչագան Ներսիսյանին նշանակել գլխավոր ռազմական տեսչի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Մեկնաբանություն
X