ԱՄՆ-ում որոշել են չհետաքննել Սթիվեն Սիգալի հետ կապված 1993 թվականի միջադեպը

Միացյալ Նահանգներում որոշում է կայացվել չհետաքննել Սթիվեն Սիգալի հետ կապված սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքը, որը թվագրվում է 1993 թվականով։ Այս մասին գրում է The Hollywood Reporter պարբերականը։ Խոսքը սեքսուալ ենթադրաբար ոտնձգությունների մասին է, որի տուժողը, իր իսկ հայտարարությամբ, այդ ժամանակ՝ 1993-ին, եղել է 18 տարեկան։

Դատախազությունը պարզաբանել է, որ հայցը մերժվել է, քանի որ հայցի առարկա գործի հետ կապված վաղեմության ժամկետն արդեն անցել է։ Նշենք, որ վերջին ամիսներին սեքսուալ ոտնձգությունների հետ կապված Սիգալին մեղադրել են մեկ տասնյակից ավելի կանայք։

Մեկնաբանություն
X