Հոգեմետ դեղահաբերով խմորեղեն՝ դատապարտյալի համար (տեսանյութ)

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ձեռք բերել։ Տեղեկություններն իրացվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ։ Արդյունքում՝ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվեց ու թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեց մի կին։

Նա իր բնակարանից ոստիկաններին ներկայացրեց 5 հոգեմետ դեղահաբ, նաև խմորեղեն, որը պատրաստելիս մեջը 9 հոգեմետ դեղահաբի փոշի էր լցրել։ Պարզվել է, որ նա հոգեմետ դեղահաբերով խմորեղենը պետք է որպես հանձնուք փոխանցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ որդուն։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանություն
X