Նոր մանրամասներ՝ Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավարի սպանությունից

Պայթուցիկ սարքը, որի գործողության մեջ դնելով սպանվել է Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, տեղադրված է եղել «Սեպար» սրճարանի ցուցանակի մեջ։

Այս մասին հայտնում է mk.ru-ն։

Համաձայն հրապարակման՝ ռումբը տեղադրված է եղել սրճարանի մուտքի մոտ գտնվող ցուցանակի մեջ։ Պայթյունի պահն արձանագրած լուսանկարներից երեւում է, որ մինչ այդ, ցուցանակի վրա պատկերված է եղել զինվորական համազգեստով Չեբուրաշկա։ Դոնեցկում շարունակվում է այս աղմկահարույց գործի քննությունը։ Ձեռնարկվում են միջոցներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություն
X