Բրիտանացի նախկին զինվորականը կանխատեսել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի կործանումը

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի շտաբի նախկին սպա լորդ Ալան Վեստը հայտարարել է, որ սեփական սահմաններին պարեկային ծառայության իրականացումը Brexit-ից հետո կարող է կործանարար լինել նավատորմի եւ նույնիսկ Մեծ Բրիտանիայի համար։

Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ Լորդ Վեստը պատմել է, որ ֆրանսիական եւ անգլիական ձկնորսական նավերի վերջին բախումը Լա Մանշում վկայում է այն մասին, որ բրիտանական ռազմածովային ուժերն ունի պարեկային նավերի սուր դեֆիցիտ եւ չի կարողանում իր տարածքային ջրերում ապահովել պատշաճ պարեկային ծառայության իրականացումը, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ ռազմածովային եւ առհասարակ զինված ուժերում կազմակերպչական հարցերում կան լուրջ բացթողումներ։

Նախկին սպան զգուշացրել է, որ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան այլեւս միայնակ է զբաղվելու սեփական սահմաններում պարեկային ծառայության իրականացմամբ, ինչը էապես բարդացնում է այն հարցերը, որոնց առաջ այսօր կանգնած է բրիտանական ռազմական նախարարությունը։

Մեկնաբանություն
X