Միացյալ Նահանգները ցանկանում է Իդլիբի հարցով ՄԱԿ ԱԽ հատուկ նիստ հրավիրել

Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայի Իդլիբի հարցով ՄԱԿ ԱԽ հատուկ նիստ հրավիրել։ Այս մասին, ըստ CNN-ի փոխանցման, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Նիկի Հեյլին։

Նա ասել է, որ սպասվելիք նիստի հետ կապված ժամկետներն ու մյուս դետալները ներկայումս քննարկման փուլում են։ «Մենք ցանկանում ենք Իդլիբի հարցով առանձին նիստ հրավիրել եւ հիմա համաձայնեցնում ենք նիստի օրակարգը, գրաֆիկն ու ժամկետները»,- ասել է դեսպան Հեյլին։

Մեկնաբանություն
X