Պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է

Դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է այցելել իրեն, ուսումնասիրել իր բժշկական փաստաթղթերը եւ աջակցել անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու հարցում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ չհայտարարված այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում դիմումատուն հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով իրեն տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, տրվել է վիրահատական միջամտության ցուցում, սակայն հրաժարվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակում իրականացնել վիրահատությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի արդյունքում դատապարտյալի բարձրացրած հարցը ստացել է դրական լուծում: Արդարադատության նախարարության հետ համագործակցության արդյունքում վիրահատությունից որոշ ժամանակ անց դատապարտյալը ենթարկվել է լրացուցիչ զննության:

Մեկնաբանություն
X