Թրամփի ցուցմունքները կընդունվեն նաեւ գրավոր

Ամերիկյան ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցմունքները պատրաստ է ընդունել նաեւ գրավոր կերպով` այդպիսով համաձայնելով հարցերը գրավոր ուղարկել նախագահին։

Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հրապարակման, փաստաբանները, որոնք ներկայացնում են նախագահ Թրամփի շահերը, արդեն իսկ ստացել են Մյուլլերի նամակն այս առնչությամբ։ Ուշագրավ է այն, որ հարցերը վերաբերելու են միայն ու միայն ընտրական գործընթացներին ռուսական միջամտությանը, եւ հատուկ դատախազը որոշել է զերծ մնալ այն հարցերի առաջադրումից, որոնք վերաբերում են նախագահի կողմից արդարադատության իրականացման գործընթացին խոչընդոտելու ենթադրյալ փորձերին։

Մեկնաբանություն
X