«Հրապարակ»․ Պաշտոնն ու շատախոսությունը անհամատեղելի են

«Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ–ի հրապարակային աշխատանքը։ Սակայն սկզբնական շրջանում, ստեղծված իրավիճակից ելնելով, հետաքրքրությունը շատ մեծ էր, եւ հրապարակայնությունը շատ էր։ Կամաց-կամաց, սիրելի լրագրողներ, սովորեք, որ այսուհետ շատ քիչ եմ ինտերվյու տալու։ Գործերի մասին ասելու եմ, բայց՝ թույլատրելի սահմաններում»,- երեկ ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Հայտարարությունը չնայած մեր՝ լրագրողներիս շահերից չի բխում, բայց ուրախացնող է․ կնշանակի՝ բարձր պաշտոն զբաղեցրած անձինք կամաց սկսում են հասկանալ իրենց պատասխանատվությունը եւ գիտակցել, որ պաշտոնն ու շատախոսությունը, պետությունն ու «լայվերն» անհամատեղելի են։

Մեկնաբանություն
X