Նախկին վարչապետի «ռոմանտիկան բռնել է»

>

Խոստովանենք, որ մեր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ռոմանտիկ մարդ է։ Հողի հետ կապված, բնություն սիրող մարդիկ ստեղծագործելու շնորհ, հարուստ երևակայություն են ունենում։

Պարզվում է, որ նախկին վարչապետը մեղադրվում է ստվերային այգիներ ունենալու մեջ։ Կայքերից մեկին ստվերային այգիների մասին Հովիկ Աբրահամյանն այսպիսի մեկնաբություն է տվել, որն իր գեղարվեստական մասով անմիջապես գրավեց ուշադրությունս․ «․․․Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սև ու սպիտակի օրերը կանցնեն, ոգևորվածները կսառեն, լուռ նստածները կոգևորվեն, ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ»։

Նախկին վարչապետի «ռոմանտիկան բռնել է»։

Այս տողերը կարդալուց հետո դե եկ ու ասա՝ անմշակ հողերն ինչու՞ ես ծաղկեցրել։ Մանավանդ երբ ֆեյսբուքյան իր էջի «Քովեռ ֆոտոյից» երևում է, թե թե այսօր ինչ տեսք ունեն անպիտան, անմշակ լքված հողերը։ Ինչից ինչ է դարձրել։ Նկարը սլայդում։

Հիշենք նաև մայր գետի ու առվի պատմությունը, որը ևս գեղարվեստական գլուխ գործոց էր։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X