Շոտլանդիայում մարզադաշտ մուտք գործելու նոր կարգը գրեթե վերածվել է ողբերգության

Շոտլանդական «Սելթիկի» փորձարարական նորամուծությունը՝ կապված մարզադաշտ երկրպագուների մուտք ու ելքի, ինչպես նաեւ մարզադաշտում նրանց տեղաշարժի հետ, գրեթե ողբերգության է վերածվել։

Այս մասին հայտնում է Sport24-ը։

Հատուկ «Ռեյնջերսների» երկրպագուների համար փակվել է Լոնդոն-Րոուդ փողոցը, իսկ «Սելթիկի» երկրպագուները ստիպված են եղել մարզադաշտ հասնել Ջեյնֆիլդ-Սթրիտով։ Եվ ահա, անմիջապես խաղից առաջ բավական նեղ միջանցքում սկսել է հրմշտոց եւ մարդկանց կուտակումներ։ Բարեբախտաբար որեւէ մեկը այդ հրմշտոցի մեջ չի տուժել, սակայն հինգ մարդ ստացել է թեթեւ վնասվածքներ, մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց։ «Սելթիկը» ներողություն է խնդրել իր երկրպագուներից, իսկ Շոտլանդիայի ոստիկանությունը խոստացել է լինել ավելի ուշադիր նման դեպքերում։

Մեկնաբանություն
X