«Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագիրը

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 4-ին հրապարակել է իր նախընտրական ծրագիրը:

«Ժառանգության» ծրագրում ներկայացված է կուսակցության մոտեցումները քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարման, համատիրությունների եւ քաղաքի զարգացման, բնապահպանության, առողջապահության, կրթության ու մշակույթի վերաբերյալ: Նախընտրական ծրագրում ներառված է հանրային տրանսպորտին, բարեկարգ ճանապարհներին վերաբերող հարցերը:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանություն
X