Կիմ Չեն Ընը անհետացել է արդեն երկու շաբաթ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը արդեն երկու շաբաթ է, ինչ չի հայտնվել հասարակության մեջ։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Համաձայն հրապարակման, ամառվա ընթացքում տեղական լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանել են Կիմ Չեն Ընի այցերը երկրի տարբեր ֆաբրիկաներ եւ գործարաններ։

Սակայն օգոստոսի 21-ից սկսած նա չի երեւացել հասարակության մեջ եւ որեւէ լուսաբանում նրա հետ կապված տեղի մամուլի լուսաբանություններում չկա։

Նշենք, որ առաջիկա սեպտեմբերի 8-ին Փհենյանը տոնելու է իր պետական տոներից մեկը, եւ սպասվում է, որ Կիմ Չեն Ընը կհայտնվի հասարակության առաջ։

Մեկնաբանություն
X