Ժոզե Մոուրինյոն դատապարտվել է հարկերից խուսափելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին դատապարտել են մեկ տարվա պայմանական բանտարկության Իսպանիայում հարկերից խուսափելու համար։

Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Համաձայն հրապարակման, հարկերից Մոուրինյոն խուսափել է 2011-2012 թթ։ Ընդհանուր առմամբ նրա չկատարված հարկային պարտավորությունները կազմում են 1,9 միլիոն եվրո։ Մոուրինյոն հարկերից խուսափելու համար օգտագործել է Իռլանդիայում, Նոր Զելանդիայում եւ Վիրգինյան կղզիներում գտնվող օֆշորային գոտիների շղթան։

Նշենք, որ Իսպանիայում հարկերից խուսափելու համար դատարանի առաջ են կանգնել նաեւ Ռոնալդուն եւ Մեսսին։

Մեկնաբանություն
X