Որոշվել է «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել. ՊԵԿ

Քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության եւ հասարակիայնության հետ կապերի բաժինը:

ՊԵԿ քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա» ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները, դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ:

Արդյունքում որոշում է կայացվել «Սպայկա»-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Մեկնաբանություն
X