ՀՔԾ-ն որոշել է Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել

Հատուկ քննչական ծառայությունից այսօր Hraparak.am-ի հայտնեցին, որ ՀՔԾ-ն իրավունք ունի վերցնել մեղադրյալի անձնագիրը։ Մենք հետաքրրքվել էինք, թե ինչո՞ւ է ՀՔԾ-ն վերցրել և իր մոտ պահում Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը։ Իսկ թե օրենքի ո՞ր կետի համաձայն ՀՔԾ-ն իրավունք ունի պահել Քոչարյանի անձնագիրը, ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց՝ նշելով. «Այդ մասով մանրամասներ չենք հայտնում, չենք մեկնաբանում»։

ՀՔԾ խոսնակը նաև տեղեկացրեց, որ 2008 թվականի Մարտի 1-ի և 2-ի վերաբերյալ քննվող քրգործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել սոտրագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։ Օհանջանյանն ասաց, որ որոշումն այսօր է կայացրել։ Նշենք, որ մեղադրյալը դեռ կարող է բողոքարկել քննչական մարմնի այս որոշումը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X