Աշխատանքից ազատվել է նաև Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի մեր աղբյուրների` օրերս աշխատանքից ազատվել է նաև Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը` Աշտարակի տարածքային հարկային տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ էին տվել Հովիկ Աբրահամյանի երկու փեսաները` Վահան Մամիկոնյանն ու Վլադիմիր Թամրազյանը:

Մեր տեղեկություններով, Վարդան Մամիկոնյանը ազատվել է, քանի որ նրան առաջարկել էին տեսուչի պաշտոն։ Մամիկոնյանն, ի դեպ, երկար տարիներ օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրսը՝ կատարել է օրվա իշխանությունների համար ձայներ բերողի դերն Արտաշատում։ Վերջին տարիներին, Արգամիչի անկումից հետո, Մամիկոնյանը սկսեց «ճամփորդել» տեսչությունից տեսչություն, սպասելով լավ ժամանակների, որոնք այդպես էլ չեկան։

Մեկնաբանություն
X