Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել․ Ծառուկյան

«Եթե երեւանցին վստահելով, հավատալով ձայնը տվեց մեր ուժին, ուրեմն իմացեք, որ հաջորդ օրվանից մեր ծրագրերի աշխատանքները սկսվելու են»: Այս մասին այսօր Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ ում էլ իր ձայնը տա երեւանցին, իրենք չեն նեղանալու, իրենք եկել են պատասխանատվություն վերցնելու. «Դա տանջանք է, պետք է աշխատես, որ քո ծրագրերն իրականացնես, որ մարդիկ դա տեսնեն»:

Ծառուկյանը կոչ արեց ԲՀԿ թեկնածուներին բոլոր մյուս թեկնածուների հետ լինել շատ հարգալից. «Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել: Մարդն իր կեցվածքով, պահվածքով, իր գիտելիքով պետք է մեծ լինի, հզոր լինի»:

Մեկնաբանություն
X